ՀԱՊԿ-ում Հայաստանին քվեարկության իրավունքից զրկելու որոշումը կպահանջի կոնսենսուս, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլեւը։
Հարցը հավանաբար կքննարկվի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստում, որը տեղի կունենա նոյեմբերի 11-ին Մոսկվայում։
Վասիլեւն ընդգծել է, որ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը վերաբերում է քաղաքացիների կողմից քվոտային պաշտոններ առաջադրելու իրավունքի, նաև կառույցի ներսում քվեարկության իրավունքի կասեցման հնարավորությանը՝ կազմակերպության բյուջեին պարտքերի երկու տարի չվճարման դեպքում։
«Փաստացի, այս իրավիճակը գոյություն ունի ավելի քան երկու տարի, քանի որ Հայաստանը չի առաջադրել իր քաղաքացիներին քարտուղարության քվոտային պաշտոնների համար և նաև հետ է կանչել իր ներկայացուցիչներին ՀԱՊԿ միացյալ շտաբից»,- ասել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։


Բաց մի թողեք
Մեր շահերից բխո՞ւմ է, որ մեր թշնամիներն իրար միանալու ճանապարհ ունենան
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը չհամաձայնեցնելու մասին լուրերը
Հայաստանի քաղաքական համակարգի ճգնաժամը