«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ բարեգործությամբ զբաղվել է դեռևս այն ժամանակ, երբ, իր խոսքով, Նիկոլ Փաշինյանը չէր զբաղեցնում որևէ քաղաքական պաշտոն։
Դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Կարապետյանը նշել է, որ իր բարեգործական գործունեությունը երկար տարիների պատմություն ունի։
«Ես բարեգործություն եմ արել, երբ դեռ Նիկոլ Փաշինյանը ծնված չէր, այսինքն՝ մի 1500 դոլարանոց բիզնես ուներ ու սեղանների տակով վազվզում էր՝ իրեն հովանավորներ էր ման գալիս»,- ասել է նա։
Կարապետյանը հավելել է, որ շարունակելու է իր բարեգործական նախաձեռնությունները՝ ընդգծելով, որ դրանք պայմանավորված են Հայաստանի և հայության հանդեպ իր վերաբերմունքով։

Բաց մի թողեք
Սեպտեմբերին ծագելիք պատերազմն՝ ընդդեմ 300 հազարի «վերադարձի»
Նարեկ Կարապետյանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Ինչու էր Նիկոլ Փաշինյանը զանգահարել Վլադիմիր Պուտինին