Կառավարության վաղվա նիստը, որ մեկնարկելու է առավոտյան ժամը 9-ին, օրակարգի նախագծերից մեկով որոշվելու է գումար հատկացնել Ազգային ժողովին։
Մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքին կից արտաքին վերելակի կառուցման նպատակով ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի հիման վրա կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում «ԱՎԱԳ-ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ կնքվել է ՀՀ ԱԺ ԳՀԱՇՁԲ-25/7 ծածկագրով պայմանագիրը։ Կապալառուի կողմից աշխատանքները մինչև 2025 թվականի ավարտը ամբողջ ծավալով չեն իրականացվել, և պայմանագրի համար ՀՀ կառավարության 1489-Ն որոշմամբ հատկացված ֆինանսական միջոցները հետ են փոխանցվել պետական բյուջե։
Պայմանագրով ստանձնած պարտավորությունները կապալառուն իրականացրել է 2026 թվականի առաջին կիսամյակում, և պատվիրատուի կողմից աշխատանքներն ընդունվել են ամբողջ ծավալով։ Կապալառուի կողմից դուրս են գրվել հարկային հաշիվներ՝ A 3746908394 (10,236.7 հազ. դրամ) և A 4203433497 (15,755.3 հազ. դրամ) գումարով, որոնք ենթակա են վճարման։
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կողմից վերոգրյալ ծախսերը համարվում են հրատապ և առաջնային՝ հաշվի առնելով վարչական շենքում անվտանգության ապահովման գործընթացները։
Նշված արտաքին վերելակի կառուցման աշխատանքների համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով առաջարկվում է Կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Ազգային ժողովին հատկացնել 25,992.0 հազ. դրամ: Միաժամանակ հայտնում ենք, որ 2026 թվականի պետական բյուջեի հատկացումների հաշվին հնարավոր չէ իրականացնել միջհոդվածային վերաբաշխումներ՝ պայմանավորված ազատ ֆինանսական միջոցների բացակայությամբ։

Բաց մի թողեք
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի
Վարժական հավաքի մասնակիցը բարձրաձայնել է Սյունիքի դիրքերից մեկի խնդիրներից. ԳՇ պետն անակնկալ այց է կատարել
Առաջիկա շաբաթների ընթացքում Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ կճանաչի