ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Երուսաղեմի հայկական թաղամասում հրեա մոլեռանդների հարձակումը Սուրբ Հակոբ վանքի ուղղությամբ անթույլատրելի է, և դրա պարբերական բնույթը խիստ մտահոգիչ հարցեր է առաջացնում։
Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ 6 հրեաներ հավաքվել էին Հայոց պատրիարքարանի Սուրբ Հակոբ վանքի դիմաց, թքել էին դռան վրա, ապա հայհոյել ու քարեր շպրտել՝ այդ ամենը հեռախոսով ֆիքսելով հայի ուղղությամբ։Թեպետ ոստիկանությունը հայտնել է ձերբակալված անձանց մասին, սակայն նման դեպքերը եզակի չեն, ինչը ցույց է տալիս, որ դրանք կամ հովանավորվում են, կամ իշխանությունները նմանատիպ դեպքերը կանխելու ուղղությամբ առանձնապես ջանքեր չեն գործադրում։Իսրայելի կառավարությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ըստ իրավիճակի օգտագործելու փոխարեն պետք է պատշաճ վերաբերմունք ձևավորի նմանօրինակ գործընթացների նկատմամբ»:

Բաց մի թողեք
Ասեմ՝ որն է ամենավտանգավորը
Իշխանական արտոնյալների ինստիտուտը և ՆԳՆ-ի համակարգային կաթվածը՝ Կոնջորյանի մասնակցությամբ միջադեպի հետևում
3-4 տարեկանում մտել եք սրճարան, հաստավիզ ախրաննիկներ են եղե՞լ