Պորտուգալական A Bola պարբերականն անդրադարձել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հաղթանակին՝ ընդգծելով, որ երևանյան թիմը սեփական հարկի տակ կամային հաղթանակ է տարել սլովենական «Ցելյեի» նկատմամբ՝ 2:1 հաշվով։
Հրատարակությունը հատուկ ուշադրություն է դարձրել երկու պորտուգալացի մարզիչների դիմակայությանը, որտեղ Մանուել Տուլիպայի գլխավորած հայկական ակումբը կարողացել է առավելության հասնել Վիտոր Կամպելոսի ղեկավարած թիմի նկատմամբ։
A Bola-ն առանձնացրել է նաև Կառլոս Ֆրանսայի ելույթը։ Նա խաղադաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսում և ընդամենը 11 րոպե անց դարձել հաղթական գոլի հեղինակ՝ կարևոր հաղթանակ պարգևելով հայկական թիմին և այն մեկ քայլով մոտեցնելով Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլին։
Պորտուգալական պարբերականը նշել է նաև, որ «Արարատ-Արմենիայի» կազմում հանդես են եկել մի շարք պորտուգալացի ֆուտբոլիստներ։ Բրունու Վիլսոնն ու Հուգո Օլիվեյրան հանդիպումն սկսել են մեկնարկային կազմում, իսկ Բենին և Բրունու Պերեյրան մնացել են պահեստայինների թվում։


Բաց մի թողեք
«Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. Լուսանկարներ
Ինչ ուխտագնացություն է եղել. Լուսանկար
Պետության անջատումը Եկեղեցուց չի նշանակում Եկեղեցու անջատում Հայրենիքից ու Ժողովրդից