05/08/2026

EU – Armenia

Հեղինակավոր պարբերեկանը անդրադարձել է «Արարատ-Արմենիայի» հաղթանակին. Լուսանկար

Պորտուգալական A Bola պարբերականն անդրադարձել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հաղթանակին՝ ընդգծելով, որ երևանյան թիմը սեփական հարկի տակ կամային հաղթանակ է տարել սլովենական «Ցելյեի» նկատմամբ՝ 2:1 հաշվով։

Հրատարակությունը հատուկ ուշադրություն է դարձրել երկու պորտուգալացի մարզիչների դիմակայությանը, որտեղ Մանուել Տուլիպայի գլխավորած հայկական ակումբը կարողացել է առավելության հասնել Վիտոր Կամպելոսի ղեկավարած թիմի նկատմամբ։

A Bola-ն առանձնացրել է նաև Կառլոս Ֆրանսայի ելույթը։ Նա խաղադաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսում և ընդամենը 11 րոպե անց դարձել հաղթական գոլի հեղինակ՝ կարևոր հաղթանակ պարգևելով հայկական թիմին և այն մեկ քայլով մոտեցնելով Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլին։

Պորտուգալական պարբերականը նշել է նաև, որ «Արարատ-Արմենիայի» կազմում հանդես են եկել մի շարք պորտուգալացի ֆուտբոլիստներ։ Բրունու Վիլսոնն ու Հուգո Օլիվեյրան հանդիպումն սկսել են մեկնարկային կազմում, իսկ Բենին և Բրունու Պերեյրան մնացել են պահեստայինների թվում։

Հեղինակավոր պարբերեկանը անդրադարձել է «Արարատ-Արմենիայի» հաղթանակին