06/08/2026

EU – Armenia

Ում է հրավիրել հարսանիքին Ռոնալդուն

Պորտուգալիայի եւ սաուդական «Ալ-Նասեր» ակումբի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն իր եւ Ջորջինա Ռոդրիգեսի՝ առաջիկայում սպասվող հարսանիքին հրավիրել է UFC նախկին չեմպիոններ Քոնոր Մաքգրեգորին եւ Հաբիբ Նուրմագոմեդովին։ Այս մասին հայտնում է MMA Weekly-ն։

Հիշեցնենք, որ Ռոնալդուի եւ Ռոդրիգեսի հարսանիքը տեղի է ունենալու Մադեյրա կղզում՝ առաջիկա հանգստյան օրերին։ Հյուրերի ցանկում են նաեւ՝ երաժշտական աշխարհից՝ Դրեյքը՝ Օբրի Դրեյք Գրեհեմը, Ռիանան, Ջեյ Լոն, բլոգեր IshowSpeed-ը եւ հեռուստահաղորդավար Փիրս Մորգանը եւ այլոք։ Ամուսնության ծիսակատարությունը տեղի կունենա Ռոնալդուի հայրենի քաղաքի՝ Ֆունշալայի տաճարում։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն եւ Ռոդրիգեսը հանդիպում են 2016 թվականից։ Ամուսնության առաջարկը Քրիշտիանուն Ջորջինային արել է անցյալ տարի։