Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սահմանադրական բարեփոխումների գործընթացին՝ նշելով, որ Հայաստանում արդեն երկար ժամանակ քննարկվում է նոր Սահմանադրություն ունենալու հարցը։
Նրա խոսքով՝ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է, և վերջնական որոշումը պետք է կայացնի ժողովուրդը։
«Ժողովուրդն է որոշելու՝ ունենալո՞ւ ենք նոր Սահմանադրություն, թե՞ ոչ։ Գաղտնիք չէ, որ Սահմանադրության նոր նախագծի մշակման աշխատանքներ են իրականացվում»,– նշել է նախարարը։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ հանրաքվեի անցկացման և Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հայտարարություններին՝ Գալյանը նշել է, որ չի կարող դրանք մեկնաբանել։
Միաժամանակ նա ընդգծել է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը մշակվում է, իսկ դրա հետագա ընթացքը կախված կլինի նախատեսված գործընթացներից։

Բաց մի թողեք
Փաշինյանը՝ նոր կառավարության մասին
Ուր է մեկնել Փաշինյանը
Փաշինյանը, իր ձևակերպմամբ, տարօրինակ նամակ է ստացել