«Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը 2026 թվականին նախորդ տարվա համեմատ կտրուկ նվազել է, և այդ միտումը կշարունակվի»:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ 2024 թվականին երկրների միջև առևտրաշրջանառությունը հասել է ռեկորդային մակարդակի՝ մոտ 12 միլիարդ դոլարի։ 2025-ին այն նվազել է՝ հասնելով մոտ 8 միլիարդ դոլարի, իսկ այս տարի առևտրաշրջանառությունը նվազել է մոտ երկու երրորդով:
«Այն իրավիճակը, որ զարգանում է ԵԱՏՄ-ի և Հայաստանի միջև հարաբերություններում, կանխատեսելի էր։ Վերջին երեք-չորս տարվա ընթացքում մենք մեր հայ գործընկերներին ասում էինք, որ նման ռիսկեր կան, մասնավորապես առևտրաշրջանառության նվազման ռիսկը»,- նշել է Օվերչուկը:

Բաց մի թողեք
Ֆրանսիայի պետական պարտքը հասնում է 1978 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. ով որքան է ստանալու երգչելու համար
Թաղման ծախսերի փոխհատուցման գումարը հանում են, իրենց աշխատավարձերը՝ բարձրացնում