«Թեև Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանն այս օրերին Հայաստանում չէ իր նոր կնոջ հետ, սակայն, պարզվում է, նրա ընտանիքը մինչև վերջերս շարունակել է բնակվել կառավարական ամառանոցում։
Այդուհանդերձ, իրավիճակը, ըստ ամենայնի, փոխվել է։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամներին՝ մասնավորապես մայրիկին և երեխաներին, տեղեկացվել է, որ այլևս չեն կարող մուտք գործել կառավարական ամառանոցի տարածք։
Ըստ նույն աղբյուրների՝ նրանց հորդորվել է հավաքել անձնական իրերը և լքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարևանությամբ գտնվող ծառայողական առանձնատունը։
Հիշեցնենք, որ կառավարական ամառանոցների տարածքում ծառայողական առանձնատներ են տրամադրվում պետական բարձրաստիճան պաշտոնյաներին՝ նրանց պաշտոնավարման ընթացքում։ Իսկ ԱԺ նախագահ է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը, հետևաբար, նա պետք է ընտանյոք տեղափոխվի ամառանոց։
Իսկ Սիմոնյանը վստահաբար նոր բարձր պաշտոն չի ստանա, դրա համար էլ նրանց հրաժեշտի հրահանգ է եկել»։

Բաց մի թողեք
Բարեկրթության կարճ կյանքն ու կոչերի բուն իմաստը
Մարզպետը կոնկրետ վատություն է արել Կուրթան ու Գյուլագարակ գյուղերին
Չախոյանների խորհրդարանում ի՞նչ բարեվարքություն