Ես նորություն ունեմ
Որոշել եմ վերադառնալ Երանակերտ, որը ներկայիս Բոտսվանան է (պետություն Աֆրիկայում), որն իմ պատմական հայրենիքն է
Պատկերացրեք՝ մեկը նման անհեթեթ բան ասեր՝ ոչ թե անձնական, այլ պետական մակարդակով, ու հետո Բոտսվանայի իշխանությունն ու ընդդիմությունը ամբողջ օրը պայքարեին իմ վերադարձի դեմ՝ մոռանալով, որ դա չի կարող լինել իմ պատմական հայրենիքը․ ես այդ տարածքի հետ ոչ մի կապ չունեմ, դա չի կարող կոչվել Երանակերտ, դա ես եմ հորինել, և ես չեմ կարող այդ տարածքի հանդեպ ունենալ որևէ իրավունք։
Հիմա հարց՝ «զնատոկներին». ինչքա՞ն կարելի է պայքարել անհեթեթության դեմ՝ լեգիտիմացնելով աբսուրդը՝ փոխարենը դրան տալու քաղաքական հստակ գնահատական ու չեզոքացնելու այդ ռիսկը։
Ու մեկ այլ հարց իմ էջի հետևորդներին. լավ էլ ո՞նց բացատրեմ, որ չասեն «ադրբեջանցիների վերադարձ». ո՞նց կարող են ՎԵՐԱԴԱՌՆԱԼ մի տեղ, որտեղ երբեք չեն եղել
Գրել է Տաթևիկ Հայրապետյանը

Բաց մի թողեք
Այսօր դատարանի առաջ կանգնած է ոչ միայն Եկեղեցին. այսօր փորձության է ենթարկվում Հայաստանի խիղճը
Կրեմլը «չպետք է տպավորություն ունենար, որ Ադրբեջանը կընդունի Ղրիմի անեքսիան
Ադրբեջանը Ռուսաստանի «ռազմավարական պարտությունը ճանաչել» է