07/08/2026

EU – Armenia

Մտավախություն է ունեցել, որ այլեւս չի քայլի

Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան վերջերս բոլորին ստիպեց որ խոսեն իր առողջական վիճակի մասին։ Յուրմալայի փառատոնի ժամանակ նա ներկայացել էր ձեռնափայտով եւ դժվարությամբ էր քայլում։ Լրագրողներին էլ պատմեց, որ ներքեւ է ընկել, կոտրել է ոտքը եւ կոնքազդրային հոդը։

Ռուսական մամուլում եղած հրապարակումների համաձայն վնասվածքից հետո Պուգաչովան ստիպված է եղել իրականացնել կոնքազդրային հոդի պրոթեզավորում։

Ընդ որում, բժիշկները նրան նախազգուշացրել են, որ վիրահատությունից հետո ստիպված է լինելու նորից սովորել քայլել։ Ընդ որում, եթե պառկած մնա ու ալարկոտություն անի, կարող է եւ կաղ մնալ։

Պուգաչովան վախեցած է եղել, որ կարող է այլեւս չքայլել։ Նա հիշել է, որ մահվանից առաջ նման տրավմա է ունեցել նաեւ Լյուդմիլա Գուչենկոն։ Նշենք, որ կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորումը այժմ բավականին տարածված է եւ շատերն են հայտնիներից նման վիրահատության ենթարկվել։