Արևմուտքը մեջքով կշրջվի Հայաստանին, հենց որ այն դադարի նրանց համար հետաքրքրություն ներկայացնել որպես Ռուսաստանի դեմ հարվածող խոյ, ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։
ՌԴ նախկին նախագահի խոսքով՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ն բացարձակապես անտարբեր են երկրի քաղաքացիների բարեկեցության նկատմամբ։
Մեդվեդեւը զգուշացրել է, որ Ռուսաստանի հետ տնտեսական խզումը կհանգեցնի խորը ներքին ճգնաժամի Հայաստանում, «և գուցե նույնիսկ ավելի վատ»։
«ԵՄ-ն և ԱՄՆ-ն բացարձակապես չեն մտահոգվում երկրի քաղաքացիների բարեկեցության նկատմամբ։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց համար հետաքրքրություն ներկայացնել որպես Ռուսաստանի դեմ հարվածող խոյ, արևմտյան ֆլյուգերներն անմիջապես կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, կարծես դրանք երբեք գոյություն չեն ունեցել», – ասել է Մեդվեդեւը։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը զուգահեռ անդամակցությունը բացառվում է։ Նա նշել է, որ ԵԱՏՄ գործընկերների հետ կապերի զարգացումը երկրի արտաքին քաղաքականության և տնտեսական առաջնահերթություններից է։


Բաց մի թողեք
Գորայք-Զանգեր հատվածում արգելափակման մեջ են մնացել կցորդիչով 6 բեռնատար և 1 մարդատար ավտոմեքենա
Եվրոպայում ռումբերի տեղադրման մասին հաղորդումների ալիք է բարձրացել
Անվավեր ճանաչել և կեղծել այնքան մինչև ընտրվի ռեժիմի սրտի թեկնածուն․ Լուսանկար