16/08/2026

EU – Armenia

Մհեր Ախտոյանի մորը ոստիկանները տարել են Մերձավան. Ինչ է կատարվել

ՔՊ-ական Մհեր Ախտոյանի մայրը Հայաստան է վերադարձել առանց ամուսնու և որդու, ովքեր արտերկիր մեկնելուց հետո անհետացել են Մոլդովայում։

«Հրապարակ»-ին Մերձավանից ասացին, որ վերջերս Ախտոյանների մայրը կրկին եկել է գյուղ` ոստիկանների ուղեկցությամբ, մի քանի իրեր վերցրել եւ ոստիկանները նրան հեռացրել են գյուղից։

Մեր զրուցակցի խոսքով` նրան տեղափոխել են այն վայր, որտեղ այժմ պետության հոգածության տակ են գտնվում Գրիգորյանի սպանության ենթադրյալ մեղավորներ Հարությունյանի եւ Օհանյանի ընտանիքները։ Վերջինս` Նարեկ Օհանյանը, Մհեր Ախտոյանի հետ ազգակցական կապ ունի, եւ կասկած կա, Մ.Ախոտյանը եւս խառնված է եղել Գրիգորյանի սպանությունը պլանավորելու գործին։

Մհեր Ախտոյանի մորը ոստիկանները տարել են Մերձավան. Ինչ է կատարվել