16/08/2026

EU – Armenia

Բնակարանային գողություններ կատարած հանցախումբ է բացահայտվել, 14 անձ կալանավորվել է

ՀՀ Գլխավոր դատախազության գրառմամբ․ «Հստակ դերաբաշխմամբ բնակարանային գողություններ են կատարել. քսան հոգանոց հանցախումբ է բացահայտվել Լոռու մարզում: Բնակարանից գողություն անողների հետ ունեցել են ռադիոկապ, տուժողներին հետևել են դրոններով:

Դատախազը քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարան»:

«Լոռու մարզում 20 հոգանոց հանցավոր խումբը զբաղվել է բնակարանային գողությամբ՝ տանելով հիմնականում թանկարժեք զարդեր, իսկ հանցագործության կազմակերպիչները վանաձորցի երկու եղբայրներ են»։