Երևանը զարգացնում է Թեհրանի հետ տնտեսական համագործակցությունը,- գրել է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» և հիշեցրել, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Իրանի գյուղատնտեսության փոխնախարար Աքբար Ֆաթհի հետ հանդիպմանը «ընդգծել է բուսաբուժության, անասնապահության, ջերմոցային և սառնարանային տնտեսությունների և այլ ոլորտներում համատեղ աշխատանքի մեծ ներուժը»։
Ընդսմին, Պապոյանը ասել է, որ Հայաստանը «շահագրգռված է իրանական շուկայում իր ներկայացվածության ընդլայնմամբ և իրանական որակյալ ապրանքների մատակարարումներով»։
Ռուսաստանյան լրատվամիջոցը համաժամանակյա հիշեցում է արել, որ Իրանի սահմանին Հայաստանը մաքսային նոր անցակետ է կառուցում, որտեղ «արդեն ներդրվել է քսան միլիոն դոլար»։
«Իրանը, ընդ որում, Հայաստանին գրավում է ոչ միայն իր շուկայով, այլև էներգառեսուրսներով»,- շարունակել է «Նեզավիսիմայա գազետա»-ն և հիշեցրել հայ-իրանական 2009 թվականի «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագիրը։
Ամենաուշագրավը, թերևս, այն է, որ ռուսաստանյան լրատվամիջոցը Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը նշել է տարեկան 2,3 միլիարդ խորանարդ մետր և պարզաբանել, որ «Գազպրոմը» 2025թ․-ին Հայաստանին «մատակարարել է 2,7 միլիարդ խորանարդ մետր բնական գազ»։
Հայ-իրանական առեւտրատնտեսական հարաբերությունները կարևոր են նաև նրանով, որ Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդի կագավիճակ ունի, միաժամանակ հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը։
Այս իմաստով Հայաստան Իրանից ներկրվող գազի ծավալների մեծացման հնարավորության մասին ռուսաստանյան լրատվամիջոցի բավական թափանցիկ ակնարկը կարելի է հասկանալ այն իմաստով, որ ՌԴ կողմից նկատմամբ «գազային մահակի» կիրառումը «գործնականում կհանգեցնի հայ-իրանական համագործակցության ավելի խորացման»։
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո, ըստ երևույթին, Մոսկվայում մտահոգված են, որ Հայաստանը «այլընտրանքներ գտնում է, կիրառված սահմանափակումները քաղաքական ցանկալի հետևանքների չեն բերում»։
Ռուսաստանը հայ-իրանական համագործակցությունը, գուցե, չի ողջունում, բայց խոչընդոտել, ամենայն հավանականությամբ, չի փորձի։

Բաց մի թողեք
Նիկոլը վարչապետ է, եւ վե՞րջ …
Իրանի դեմ ամերիկյան պատերազմը «ռազմավարություն չունի, ԱՄՆ-ում խառնաշփոթ է տիրում
Անկարան, Կահիրեն և Դոհան «արմատական քայլերի կդիմեն»