ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այս իշխանության գալուստը դեռ 2018 թվականին նշանավորվեց բանակի, նրա սպայակազմի, հրամանատարների դեմ զտումներով՝ «սվոյներ-չուժոյներ» սկզբունքով։
Քանի որ «սվոյները» քիչ էին, մեծ թափով՝ մի քանի փուլով, սկսեցին «մաքրել» բանակը սկզբունքային, մեծ փորձառություն և հեղինակություն ունեցող հրամանատարներից։
Առաջինը ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն էր, իսկ հետո շարքը շարունակվեց նաև Գրիգորի Խաչատուրովով և մեծաթիվ այլ զինվորականներով։Վերջին «չիստկան» 2026-ի ընտրական փուլում էր, որին նախորդեց և հաջորդեց նոր կադրային ջարդ։
Եթե նույնիսկ մյուս գործոնները մի կողմ դնենք, ապա այսքան հրամանատարների, տարբեր օղակների սպաների հեռացումն ու զորացրումն էլ բավարար էր այսպիսի ծանր հետևանքների հանգեցնելու համար»:

Բաց մի թողեք
Փաշինյանը Անկախության հռչակագրի օրվա առթիվ ուղերձով հանդես չի եկել
Սա վերնախավերի փաստացի ստեղծագործ ամլության և թուլամորթության նշան է
Եվ անցել է ընդամենը 36 տարի … Անկախության ծննդյան վկայականը և ազգային արժանապատվության վերականգնման հարցը