Հայաստանի ազգային պատկերասրահում սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ ՀՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հեղինակած «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսը:
Հրապարակ թերթը գրել է․ Գրքի երեւանյան միջազգային 9-րդ փառատոնի շրջանակում կազմակերպված այս միջոցառմանը ներկա էին Նիկոլ Փաշինյանը եւ մեծ խումբ ՔՊ-ականներ։ «Անտարես» հրատարակչության խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն ասել էր, որ ստացվել է «շատ ազնիվ» գիրք, հեղինակն ականատեսի դիրքերից եւ, ինչն առավել կարեւոր է, «առանց հետադարձ հայացքով սրբագրելու ու վերաիմաստավորելու» է ներկայացրել 2018 թվականի իրադարձությունները եւ ներկայացրել է գրքում շարադրված, իր կարծիքով, մի խորհրդանշական դրվագ, երբ Արմեն Գրիգորյանին մեծ ջանքերի շնորհիվ հաջողվել է հանդարտեցնել փողոցները փակելու պատճառով զայրացած մի երիտասարդի։
Նկարագրելով այդ պահը՝ հեղինակը հանգել է այսպիսի եզրահանգման. «Հիմա հասկանում եմ՝ այդ երիտասարդը մտածում է, որ հեղափոխությունը տեղի ունեցավ նաեւ իր հանգստանալու պատճառով»։ Արքմենիկ Նիկողոսյանն առանձնակի արժեւորել է ականատեսի ներկայացրած նկարագրություններն ու մեկնաբանությունները։ Գրքի խմբագիրը ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանն է:
Դեռ գրքի շնորհանդեսից առաջ հանրության շրջանում քննադատությունների ալիք բարձրացավ, թե ինչու է Ազգային պատկերասրահը ՔՊ-ական իշխանությանը նման ծառայություն մատուցել` ցանկացած մարդ կարո՞ղ է իր գրքի շնորհանդեսն Ազգային պատկերասրահում կազմակերպել: Ազգային պատկերասրահից «Հրապարակի» հետ զրույցում խոստովանեցին, որ ամեն մի շարքային հեղինակի չեն տրամադրում պատկերասրահը` շնորհանդես կազմակերպելու համար, սակայն թե ինչ սկզբունքներով են որոշում, թե ով է արժանի` չասացին, հավանաբար, առաջին ու առանցքային կոմպոնենտը ՔՊ-ական լինելն է:
Հարցին` ի՞նչ արժե Ազգային պատկերասրահում գրքի շնորհանդես կազմակերպելը, ի վերջո` որքա՞ն գումար է վճարել նախկին ԱԽՔ-ն` հայտնի գրքի շնորհանդեսի կազմակերպման համար, պատկերասրահից ասացին, որ Գրիգորյանը որեւէ լումա չի վճարել շնորհանդեսի համար, շնորհանդեսը տեղի է ունեցել Գրքի երեւանյան փառատոնի շրջանակներում. «Bookfest-ը պայմանագիր է կնքում Ազգային պատկերասրահի հետ` շնորհանդեսների համար, սակայն կոնկրետ գումարի չափ չկա, այն տարբեր է, կախված, օրինակ, փառատոնի ակտիվությունից, վաճառված գների քանակից եւ այլն»:

Բաց մի թողեք
Արաբական որոշ երկրներ էլ Հայաստանի պես վստահեցնում էին, որ Իրանի դեմ իրենց տարածքը չի օգտագործվի․ Լուսանկար
Ստեփանավանի քաղաքապետը կառաջադրվի ՏԻՄ ընտրություններում․ Լուսանկար
Այլընտրանքը Բաքու-Ղազախ-Իջեւան-Դիլիջան-Վանաձոր-Գյումրի-Կարս երթուղին է