Քանի որ ողջ երկիրը զբաղված է բացառապես նրանով, թե այդ օրն ում բռնեցին, ում մեղադրանք առաջադրեցին կամ ում կալանավորեցին, հանրության ուշադրությունից դուրս են մնում բազմաթիվ կարեւոր հարցեր:
Հրապարակ թերթը գրել է․ Պարզ է, որ բռնել-բռնելոցին հենց դրա նպատակով է արվում, որ մարդիկ չտեսնեն-չլսեն, թե ինչ է կատարվում սահմանին, ուր է գնում Հայաստանը, ինչպես է հերթական ոլորտում խայտառակ հետընթացն արձանագրվում:
Երեկ մեր ուշադրության կենտրոնում էին Մեղրիի համայնքապետի, նախորդ օրը` Գեղարքունիքի կրթական համակարգի պաշտոնյաների ձերբակալությունները, երկար քննարկեցինք Գագիկ Խաչատրյանի տանը խուզարկությամբ հայտնաբերված օրինական զենքերն ու 70-ականներին նվեր ստացած գեղանկարները, ժամացույցները:
Եվ այս աժիոտաժի մեջ չնկատեցինք, որ մի խայտառակ ռեյտինգային ուսումնասիրություն հրապարակվեց Հայաստանի կրթական համակարգի վերաբերյալ, որից ակնհայտ է դառնում, որ մեր դպրոցականների գիտելիքներն ու հմտությունները շատ ցածր մակարդակի վրա են:
PISA 2025-ի ռեյտինգավորմամբ՝ Հայաստանը 354 միավորով ուսումնասիրվող երկրների մեջ վերջից 3-րդ տեղն է զբաղեցրել` զիջելով տարածաշրջանի բոլոր երկրներին, անգամ՝ Ադրբեջանին ու Թուրքիային:
Եվ սա այս կառավարության, մեր կրթական համակարգի ու 4 տարի ԿԳՄՍ նախարար աշխատող Ժաննա Անդրեասյանի կատարյալ ֆիասկոն է: Իհարկե, նախարարությունը մի լղոզված ու ջայլամային հաղորդագրություն երկնեց, որ կրթական չափորոշիչները դեռ չեն ներդրվել, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, հետեւություններ կանենք` լավ կլինի, բայց պարզ է, որ «կռուտիտի» մեծ մասնագետ ՔՊ-ական իշխանությունը բոլոր ուղղություններով է հետընթաց արձանագրել:
Եվ ինչքան էլ խոսեն գիտելիքահեն կրթությունից ու ատեստավորումներից, մեր սերունդը նորմալ կրթություն չի ստանում:

Բաց մի թողեք
Մեր խեղճացված ժողովուրդը
Մշտական տագնապի մեջ․ մեր տառապանքը փորձ ունի, աչքն էլ տեսածից է վախենում
Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը