10/09/2026

EU – Armenia

ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի, Էդուարդ Բաբայանը չէ․ Լուսանկար

Մեր տեղեկություններով, ՔՊ-ն, Աբովյանում սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, համայնքապետի թեկնածուի փնտրտուքների մեջ է, քանի որ գործող համայնքապետին` Էդուարդ Բաբայանին, համարում են Ծառուկյանի մարդը:

«Հրապարակ» թերթը գրում է. Ինչպես տեղեկացանք, կանգ են առել Հրազդանի անտառտնտեսության տնօրեն Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա: Նա աբովյանցի է, երդվյալ ՔՊ-ական, երիտասարդ: Աբրահամյանի ֆեյսբուքյան էջում բացառապես Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի եւ Ռոմանոս Պետրոսյանի գրառումներն են եւ իշխանական լրատվամիջոցների հրապարակումները:

Սակայն Աբովյանում նրան ոչ ոք չի ճանաչում, եւ Բաբայանի հետ մրցակցությանը նա չի կարող դիմանալ, քանի որ առանձնապես կենսագրություն էլ չունի:

Blog Image