Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 16։40-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհին, Մասիս քաղաքի վարչական տարածքում, բախվել են «SITRAK» մակնիշի բեռնատարը և «Լադա» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Լադա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։



Բաց մի թողեք
Այսուհետ հարուստներն էլ պիտի տրանսպորտով երթևեկեն
Բախվել են «Toyota»-ն և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավորներց մեկը հղի կին է. Լուսանկար
4 դեպք, երբ զինծառայողը տարին մեկ անգամ կարող է ստանալ պաշտոնային դրույքաչափի չափով օգնություն. հոկտեմբերի 25-ից հիվանդության պայմանը խստացել է