ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն ավելի արագ է ընթանում, քան շատերը սպասում էին։
Նա նշել է, որ խաղաղության վերջնական պայմանագիրը կարող է կնքվել զգալիորեն շուտ՝ նախքան Դոնալդ Թրամփի ներկայիս նախագահական ժամկետի ավարտը։
Համադեի կարծիքով, երկու կողմերն էլ ցուցաբերում են Հարավային Կովկասում խաղաղություն և բարգավաճում ապահովելու վճռականություն։ Նա նաև ընդգծել է ԱՄՆ-ի շարունակական ներգրավվածության կարևորությունը գործընթացում և TRIPP նախագծի իրականացման գործում, որը կարող է ամրապնդել Բաքվի և Երևանի միջև կապերը և բացել տարածաշրջանը նոր առևտրային և ներդրումային հնարավորությունների համար։

Բաց մի թողեք
Ութ տարին բավական երկար ժամանակ է՝ խոստումներն արդյունքներից տարբերելու համար
Բոլոր ֆռանգյուլները զգում են «մաշկով»
Այսպես կոչված «կրթական բարեփոխումներն» ու մեդալի իրական երեսը. Լիլիթ Գալստյան