11/09/2026

EU – Armenia

Ով է ձերբակալվել Նուբարաշեն ՔԿՀ-ից․ Լուսանկար

Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է մի շարք անձանց, այդ թվում՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնյայի։

«ՔԿՀ պաշտոնատար անձի կողմից ապօրինի գործողության համար կաշառք ստանալու, դրան օժանդակելու և խմբի կազմում նախնական համաձայնությամբ կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկի պաշտոնատար անձը»,- հայտնել էին Կոմիտեից։

ՔԿՀ-ից ձերբակալված պաշտոնատար անձը բանտի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից է։ Մյուս ձերբակալվածները քաղաքացիներ են՝ կաշառք տվող և դրան օժանդակող անձինք։ Մեր տեղեկություններով՝ անվտանգության աշխատակցին գումար են տվել՝ «Նուբարաշեն» ՔԿՀ արգելված իրեր, այդ թվում՝ բջջային հեռախոս, անցկացնելու և հիմնարկ մուտք գործելու հնարավորություն ապահովելու համար։

Ով է ձերբակալվել Նուբարաշեն ՔԿՀ-ից