Մեր տեղեկություններով` ՔՊ-ն Աբովյանի քաղաքապետի թեկնածուների փնտրտուքի մեջ է: Գրել էիք, որ քննարկվում է Հրազդանի անտառտնտեսության տնօրեն Հովհաննես Աբրահամյանի թեկնածությունը:
Հրապարակ թերթը գրել է․ Երեկ տեղեկացանք, որ երկրորդ թեկնածուն էլ է հայտնվել` Էրիկ Պապյանը, որն այժմ ՀԷՑ-ի ավտոպարկի տնօրենն է եւ Ռոմանոս Պետրոսյանի ընկերը:
Մեր տեղեկություններով` Պապյանը Ռոմանոս Պետրոսյանից անբաժան է, նրա հետ աշխատել է նաեւ ՊՎԾ-ում: Մեր աղբյուրն ասաց, որ ՔՊ-ական իշխանությունն այս պահին դեռեւս չի կողմնորոշվել՝ այս երկու թեկնածուից որ մեկին առաջադրել: Մենք փորձեցինք զրուցել Պապյանի հետ, սակայն ՀԷՑ-ից մեզ ասացին, որ նա այս պահին արձակուրդում է:
Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը, որը Գագիկ Ծառուկյանի միջոցով է դարձել քաղաքապետ, չնայած այս տարիներին ՔՊ-ի հետ աշխատել է, սակայն նրա նկատմամբ որոշակի անվստահություն կա։ Եթե Բաբայանն առաջադրվի, ըստ աբովյանցիների, նրան շատ բարդ կլինի հաղթելը։


Բաց մի թողեք
Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ
Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի
2027-ի բյուջեն կազմել են Հայաստանի համար նպաստավոր զարգացումների հաշվարկով