15/09/2026

EU – Armenia

Վրաերթ և շղթայական ավտովթար «Փեթակ» տոնավաճառի մոտ. վարորդն ինքն է ահազանգել շտապօգնություն․ Լուսանկար

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:40-ի սահմաններում, Hyundai Elantra-ն Քրիստափորի փողոցում՝ «Փեթակ» առևտրի կենտրոնի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին, ապա բախվել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենային։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ապա օգնել է շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել մասնագիտացված հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բախման հետևանքով էլ «Ֆորդ»-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Տեսլա»-ին։

Hyundai Elantra-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։