«Մենք երբեք չենք մոռանա մեր, մեր ժողովրդի դեմ կատարված վայրագությունները։ Երբեք չենք մոռանա մեր ավերված մզկիթները, մեր պղծված մշակութային օջախները, և այս հիշողությունը մեզ ավելի զգոն կդարձնի։ Այն թույլ չի տա, որ մենք կրկին խաբվենք քաղցր խոսքերով, թույլ չի տա, որ մեր ժողովրդի դեմ ավելի նենգ ծրագրեր իրականացվեն»։
Հակահայկական այսպիսի հերթական հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում թյուրքական պետությունների և Կովկասի հոգևոր գործիչների հետ հանդիպման ժամանակ, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։
Շարունակելով պատմության նենգափոխումը, Ալիևը պնդել է, թե, հայկական պետության կողմից, իբր, ամբողջությամբ ավերվել է 65 մզկիթ, իսկ մի քանիսը գտնվում են կիսավեր վիճակում։
«Իրականում, սա վիրավորանք էր ոչ միայն մեզ, մեր ժողովրդին, այլև ամբողջ իսլամական աշխարհին: Սա հայկական պետության իրական դեմքն է: Մենք երբեք չպետք է մոռանանք սա, և մենք չենք մոռանա դա»,-բարբաջել է Արցախում և Նախիջևանում հայ ժողովրդի դեմ շարունակական հոգևոր և պատմամշակութային ցեղասպանության հեղինակ պետության բռնապետ ղեկավարը։

Բաց մի թողեք
Թրամփը կա՛մ «օգտակար հիմար» է, կա՛մ միտումնավոր թուլացնում է Եվրոպան
Հարկերի մսխումը՝ որպես այլանդակ, քստմնելի երևույթ, չունի ներում-բեկում ու վաղեմության ժամկետ
Մտորումներ՝ Թրամփի «Զանգեզուրի միջանցքին» սպասելիս