Լույս է տեսել «Հայոց Ցեղասպանության ժամանակաշրջանի համակենտրոնացման ճամբարները» աշխատությունը։ Գիրքը 500 էջից է բաղկացած։ Հեղինակը ամերիկացի պատմաբան, Մերձավոր Արեւելի ժամանակակից պատմության եւ Հայոց Ցեղասպանության մասնագետ Բեդրոս Դեր-Մաթոսյանն ու Էդիթա Ղզոյանն են։
Գիրքը պատրաստվել է «Հայերը արդի եւ վաղ ժամանակակից աշխարհում» շարքի համար։ Գրքի վրա աշխատանքները մեկնարկել են 2023 թվականին։ Գրքի հիմքում 2023 թվականին տեղի ունեցած կոնֆերանսի նյութերն են, որը կազմակերպվել է Միհրան Մինասյանի եւ Հարություն Մարությանի կողմից։ Նպատակը՝ ամենամյա պարբերականությամբ քիչ ուսումնասիրված թեմաների ուսումնասիրումն է։
Գիրքը ներառում է տարբեր երկրների պատմաբանների աշխատանքներ, որոնք վկայում են ճամբարներից վերապրածների պատմությունն ու ճամբարային համակարգի անալիզը, կյանքի պայմաններն ու հումանիտար օգնության հետ կապված հարցերը։ Առանձին գլուխներ կան նվիրված երեխաներին, տեղացիների հետ հարաբերություններին եւ օսմանյան օրենսդրությանը։ Ցեղասպանությունը վերլուծվում է համակենտրոնացման ճամբարների համեմատական պատմագիտության սկզբունքով։ Նախագծին աջակցել են Ֆրիդմանի հիմնադրամը, Նեբրասկայի-Լինքոլնի համալսարանը։



Բաց մի թողեք
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. Ո՞վ է ընտրյալը
Տեղումնառատ և սառը նոյեմբեր. Սուրենյանը հայտնել է՝ ինչպիսին է ամսվա եղանակային կանխատեսումը
«Խիստ ու սրտացավ հրամանատար էր, յուրաքանչյուր զինվորին իր երեխայի պես էր վերաբերվում». կապիտան Անդրանիկ Աղաջանյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին՝ «Չռիկներ» կոչվող տեղամասում, տուն «վերադարձել» … երկուսուկես ամիս անց. Լուսանկարներ