Yandex Maps-ում առաջին անգամ հայտնվել են տեղական բաժիններ, թեմատիկ ընտրանիներ և տեսարժան վայրերի 3D մոդելներ, որոնք Հայաստանի բնակիչներին և հյուրերին կօգնեն ավելի արագ գտնել անհրաժեշտ վայրերը և պլանավորել զբոսանքներն ու ուղևորությունները։
Թարմացվել է նաև նավիգացիան․ ծառայությունն այժմ ուղեկցում է օգտատերերին հասարակական տրանսպորտով երթուղիների ամբողջ ընթացքում, իսկ վարորդներին զգուշացնում է դպրոցներին մոտենալու մասին։ Նոր գործառույթները ուղևորությունները դարձնում են ավելի անվտանգ և հարմարավետ։
Նոր բաժիններ, ընտրանիներ և 3D մոդելներ
Հայաստանի քարտեզն ավելի տեսանելի և մանրամասն է դարձել տեսարժան վայրերի 3D մոդելների շնորհիվ։ Եռաչափ ձևաչափով առաջին անգամ Yandex Maps-ում ներկայացված են Խոր Վիրապի վանքը, «Մայր Հայաստան» հուշարձանը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, Սասունցի Դավթի արձանը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և Երևանի հեռուստաաշտարակը։
.png)
Եռաչափ մոդելները հնարավորություն են տալիս շենքերն ու հուշարձանները դիտել տարբեր կողմերից և ուսումնասիրել դրանց շրջակայքը։ Զբոսաշրջիկների համար սա լրացուցիչ հնարավորություն է՝ նախապես ծանոթանալու Հայաստանի մի շարք կարևոր տեսարժան վայրերին և պլանավորելու դրանց շրջակայքում ապագա զբոսանքի երթուղին։
3D մոդելը տեսնելու համար բավական է քարտեզի վրա գտնել տեսարժան վայրը և խոշորացնել պատկերը։ Օբյեկտը կողքից դիտելու համար անհրաժեշտ է էկրանի վրա երկու մատով զուգահեռ շարժում կատարել դեպի վեր։

Քարտեզի վիզուալ թարմացման հետ մեկտեղ ծառայությունում հայտնվել են նաև վայրերի որոնման նոր հնարավորություններ։ Yandex Maps-ը սկսել է ավելացնել բաժիններ, որոնք հաշվի են առնում Հայաստանում քարտեզի միջոցով լայնորեն տարածված որոնումները։ Առաջին նման բաժիններից են «Պուլպուլակներ»-ը և «Վանքեր»-ը։ Առաջին բաժինը կօգնի արագ գտնել մոտակա պուլպուլակը, իսկ երկրորդը՝ գտնել ընտրված եկեղեցու երթուղին։ Բաժինը բացելու համար անհրաժեշտ է հավելվածում սեղմել որոնման դաշտը և ընտրել համապատասխան կատեգորիան․ համապատասխան վայրերը կհայտնվեն քարտեզի վրա։

Հավաքածուներում հնարավոր է դիտել վայրերը քարտեզի վրա, ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ դրանց մասին և ընտրել այցելության համար առավել հարմար տարբերակները։ Սա կօգնի ավելի արագ որոշել՝ ինչպես անցկացնել ազատ օրը, ուր գնալ ընկերների հետ կամ ինչ ցույց տալ քաղաքի հյուրերին։
Նավիգացիա հասարակական տրանսպորտով երթևեկողների և վարորդների համար
Երթուղիների կառուցումը քարտեզից օգտվելու առավել պահանջված հնարավորություններից է դառնում։ Yandex Maps-ի տվյալներով՝ 2026 թվականի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում օգտատերերը Երևանում կառուցել են մոտ 54 միլիոն երթուղի՝ 67%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Հասարակական տրանսպորտով երթուղիների թիվն աճել է 51%-ով, իսկ ավտոմեքենայով երթուղիներինը՝ 75%-ով։
Թարմացումներից մեկը հասարակական տրանսպորտի նավիգացիան է, որն օգտատիրոջն ուղեկցում է երթուղու ամբողջ ընթացքում՝ քայլ առ քայլ։ Հավելվածը ձայնային հուշումներով ուղղորդում է, թե ինչպես հասնել կանգառ, որ համարի տրանսպորտային միջոցը նստել և որ կանգառում իջնել։ Դրա շնորհիվ՝ անծանոթ երթուղով ուղևորության ժամանակ անհրաժեշտ չի լինի անընդհատ հետևել կանգառներին կամ ստուգել քարտեզը։
Ծառայությունը որոշում է օգտատիրոջ ընթացիկ գտնվելու վայրը և համադրում այն երթուղու հետ՝ ուղևորության ընթացքը ցուցադրելու և ժամանակին ձայնային հուշումներ տալու համար։ Երթուղու կարգավիճակը հասանելի է նաև հավելվածի ֆոնային աշխատանքի ժամանակ և հեռախոսի կողպված էկրանին։
Նավիգացիան սկսելու համար բավական է նշել նպատակակետը, ընտրել հասարակական տրանսպորտով երթուղին և սեղմել «Գնացինք» կոճակը։

Հասարակական տրանսպորտով ուղևորությունները պլանավորելուն օգնում է նաև դրա շարժի վերաբերյալ իրական ժամանակի տեղեկատվությունը։ Երևանում Yandex Maps-ում կարելի է տեսնել, թե որտեղ է գտնվում անհրաժեշտ ավտոբուսը, իսկ կանգառի նշանի վրա սեղմելու դեպքում՝ որ երթուղիներն են անցնում այդ կանգառով, և երբ է սպասվում տրանսպորտի ժամանումը։ Կոնկրետ երթուղին հնարավոր է գտնել նաև որոնման դաշտի միջոցով․ երթուղու քարտեզում ներկայացվում են շարժման սխեման, կանգառները և ժամանակացույցը։
«Իսկապես լավ քաղաքային ծառայությունը պետք է բխի երկրի համատեքստից՝ ինչպես են մարդիկ տեղաշարժվում, ինչ են փնտրում իրենց մոտակայքում, որ վայրերն են նրանց համար կարևոր, և ինչպես է կազմակերպված նրանց առօրյա կյանքը։ Այդ պատճառով մենք Հայաստանում զարգացնում ենք Yandex Maps-ը որպես ամբողջովին տեղական ծառայություն, որն օգնում է մարդկանց ավելի լավ կողմնորոշվել քաղաքում, երկրում, իսկ առօրյա ուղևորությունները դարձնում է ավելի պարզ և վստահ։ Հենց այս մոտեցումն էլ ձևավորում է Հայաստանում մեր ծառայությունների զարգացումը», — նշել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։

Զգուշացումը կակտիվանա, եթե երթուղին անցնի դպրոցի մոտով։ Քարտեզի վրա կհայտնվի հատուկ նշան, իսկ թույլատրելի արագությունը գերազանցելու դեպքում վարորդը կլսի ձայնային նախազգուշացում։


Բաց մի թողեք
Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ
2027-ին հարկաբյուջետային քաղաքականությունն առաջնորդվելու է 5,8 տոկոս տնտեսական աճի ապահովման նպատակադրմամբ
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը․ ՍԱՏՄ. Լուսանկար