Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի բենզալցակայաններում վառելիքի գները, որոնք կտրուկ աճել են փետրվարին Իրանի մասնակցությամբ հակամարտության սկսվելուց հետո, որակել է որպես անտանելի։
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Ռոլան Լեսկյուրը խոստովանել է, որ նավթամթերքի գները տեսանելի ապագայում բարձր կմնան։ Երկրում դիզվառելիքի արժեքը գերազանցել է լիտրի դիմաց 2,30 եվրոն, իսկ բենզինինը՝ 2,20 եվրոն։ Տվյալ ցուցանիշները միջինում 30%-ով բարձր են ճգնաժամից առաջ գրանցված մակարդակից։ Որոշ լցակայաններում գները մոտենում են 3,00 եվրոյի։

Բաց մի թողեք
ԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկով
12 միլիարդ եվրո՝ միջանցքի կառուցման համար
Հարցը վերաբերում է ոչ միայն մասնավոր բիզնեսին, այլև պետական շահին. Արմեն Սաքապետոյան