Արդեն քանի օր է հանրությունը քննարկում է ՔՊ-ական նորաթուխ պատգամավոր Արաքսյա Վարդանյանին, որը ԱԺ ամբիոնից առաջին անգամ ելույթով հանդես եկավ, և դարձավ հայ հանրության քննարկման և ծաղրի առարկան:
Վարդանյանն իր ելույթում խոսել էր 90-ականների ցրտի ու դժվարությունների մասին, իսկ վերջում թեև նշեց, որ իրեն ներելի է սխալվելը, քանի որ առաջին անգամ է երկրի թիվ մեկ ամբիոնից ելույթ ունենում, սակայն նրա մասին քննարկումները չեն դադարում, և նրա հայտնի խոսքերը սոցցանցերում մեմեր են դարձել:
Արաքսյա Վարդանյանը հերթական ճամբարափոխներից է, Սամվել Բաբայանի թիմակիցն է եղել, նաև եղել է Փարաքարի ավագանիում ՔՊ խմբակցության անդամ, նա ծնվել է և մինչ օր բնակվում է Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում:
Այս օրերին Բաղրամյանցիները մանրամասներ են պատմում նրա անցյալից: Օիինակ, պատմեցին, որ նա անցյալում մտերիմ հարաբերություններ է ունեցել ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի` Շմայսի հետ, և մինչ Սամվել Բաբայանի թիմ գնալը աջակցել է ՀՀԿ-ին:
Պատմում են նաև, որ Բաբայանի թիմից նա հեռացվել է հայտնի բլոգերներից մեկին Բաբայանի մասին ինչ որ գաղտնի տեղեկություններ փոխանցելու համար: Շատ է քննարկվում նաև այն հանգամանքը, որ Արաքսյա Վարդանյանը ՔՊ-ի 35-րդ համարն է եղել, Բաղրամյանում պնդում են, որ Արսեն Թորոսյանի «դաբրոյով» է նա այդ պատվավոր տեղը զբաղեցրել, մտերիմ է նաև Թորոսյանի հետ:

Բաց մի թողեք
Ըստ Փաշինյանի՝ ինչու չի ցանկանում արձագանքել Ադրբեջանի հայտարարություններին
Արևմուտք-ՌԴ հարաբերությունների լարվածության պատճառով ՀՀ-ն կարող է իր իսկ նախաձեռնած ծրագրից դուրս մնալ
Որքա՞ն ընտրագրավ են վճարում կուսակցություններն ու թեկնածուները՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ