Այս տարվա հունվարին Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան վարդապետ Ալճանյանը հայտարարություն արեց և միացավ 10 տիրադավ եպիսկոպոսներին, ապա հեռավար հարցազրույց տվեց Պետրոս Ղազարյանին, հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը երկար սպասված էր և եկեղեցին ծանր վիճակում է, այն հարկավոր է բարեփոխել:
Նա խոսում էր բարեվարքությունից, եկեղեցականների օրինավորությունից, պետության դեմ դուրս գալու անթույլատրելիությունից: Այսօր մեզ են տրամադրել կադրեր, տեսանյութ, թե ինչ ոգևորությամբ է շվեյցարական կազինոյում Գուսան վարդապետը խաղում:

Մոլեխաղերը, որ նույնիսկ աշխարհիկ մարդկանց շրջանում է համարվում արատ և մերժվում, եկեղեցու «բարենորոգիչները», փաստորեն, չեն մերժում և հավանաբար Վեհափառին ուզում էին հեռացնել, որ կազինոյում խաղալ քարոզեն իրենց հոտի անդամներին: Գուսան վարդապետը 26-ի հունվարի 7-ին Հ 1-ին տված հարցազրույցում ամոթանք էր տալիս Միքայել Աջապահյանին` իշխանություններին կոշտ քննադատելու համար, ասում էր` «սրբազան, նման պահվածքը պատիվ կբերե՞ հոգևորականին»:
Թերևս նույն հարցը վերադարձնենք իրեն` վարդապետ, կազինոյում խաղալը պատիվ կբերե՞ հոգևորականին:


Բաց մի թողեք
«Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել» … հինգ ամիս անց. Լուսանկարներ
«Բարի, ընկերասեր, կենսուրախ, կյանքի մարդ էր Էրիկս». Էրիկ Սայադյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին՝ Մերձարաքսյան հովտի Արաքսավան տեղանքի թեժ մարտերի ժամանակ. Լուսանկարներ
Եթե չգիտես՝ ով ես եղել, հեշտ կհամակերպվես նրա հետ, թե ով ես դարձել