20/09/2026

EU – Armenia

Կրակել էր հարսանիքի ժամանակ

Նաիրիի համայնքային ոստիկանները ձերբակալել են հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձին

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12.18-ին, ՆԳՆ ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Երևանյան խճուղում հարսանեկան շարասյան ավտոմեքենայից կրակոցի ձայն է լսվել։

Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նախնական տվյալներով գազային ատրճանակից օդ է կրակել Կոտայքի մարզի Բուժական գյուղի 39-ամյա բնակիչը։

Նա խուլիգանություն կատարելու կասկածանքով հայտնաբերվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/bf32d53ada5caa9f2d0a8093e723aeed

© 2008 – 2026 «Հրապարակ օրաթերթ»