ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը բանաձեւ է ընդունել, որով պահանջել է նախագահ Դոնալդ Թրամփից ավարտել Իրանի դեմ պատերազմը։ Բանաձեւին կողմ է քվեարկել 220 կոնգրեսական։
Դեմ է քվեարկել 204 կանգրեսական։ Նշենք, որ բանաձեւը որեւէ իրավաբական պարտատիր կիրառության ուժ չունի եւ հանդիսանում է խորհրդատվական բնույթի։ Դրանով բանաձեւի տակ ստորագրած կոնգրեսականները իրենց վերաբերմունքը կամ դիրքորոշումն են հայտնել նախագահ Թրամփի արտաքին քաղաքական այդ ուղղության նկատմամբ։
Նշենք նաեւ, որ Միացյալ Նահանգների Սահմանադրության համաձայն, պատերազմ հայտարարելու իրավունքը պատկանում է ոչ թե նախագահին, այլ Կոնգրեսին։ Սակայն վերջին տասնամյակներին նախագահները բավական յուրատեսակ կերպով են մեկնաբանել Սահմանադրությամբ եւ օրենքներով իրենց տրված լիազորությունները, որոնք վերաբերվում են երկրի սահմաններից դուրս բանակի կիրառությանը, այդ թվում նաեւ՝ սկզբունքային նոր ռազմարշավներ սկսելու համար։

Բաց մի թողեք
Նախնական տվյալներով՝ հինգ կուսակցություն հաղթահարում է 5%-ի շեմը և անցնում Պետդումա
Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել
Նիդերլանդների ոստիկանությունը բախվել է հարյուրավոր ծայրահեղ աջակողմյան ցուցարարների հետ ներգաղթի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ