Պաշտոնական Բաքուն Գախի շրջանում գտնվող Քյուրմուկ եկեղեցու վերաբերյալ Վրաստանի պատրիարքարանի դիրքորոշումը համարում է տարածքային պահանջներ:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, ինչպես գրում են տեղի ԶԼՄ-ները։
ԱԳՆ-ում նշել են, որ պատրիարքարանի վերջին հայտարարությունը հակասում է երկու երկրների միջև բարեկամության, գործընկերության և բարիդրացիության ոգուն։
Նախարարությունը նաև անընդունելի է անվանել Ադրբեջանի տարածքում աշխարհագրական և պատմական տեղանունների այլ անվանումներով օգտագործումը։
«Ադրբեջանը միշտ հարգել է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Վրացական կողմի նմանատիպ վերաբերմունքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության ամենակարևոր հիմքերից մեկն է: Հետևաբար, Վրաստանի պատրիարքարանի դիրքորոշումը, որը ներառում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ, անհասկանալի է», – ասվում է հայտարարության մեջ։
Արտգործնախարարությունը ընդգծել է, որ կրոնական կազմակերպությունները պետք է խուսափեն այնպիսի մոտեցումներից, որոնք կարող են վնասել Ադրբեջանի և Վրաստանի ժողովուրդների միջև բարեկամական և բարիդրացիական հարաբերություններին։
«Այս առումով, Վրաստանի պատրիարքարանին խորհուրդ է տրվում չկրկնել Հայ եկեղեցու հայտնի մոտեցումները և հետևել նրա օրինակին։ Ադրբեջանի տարածքում գտնվող բոլոր պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները ադրբեջանական ժողովրդի և պետության ազգային ժառանգության անբաժանելի մասն են կազմում», – նշել են գերատեսչությունում՝ հերթական անգամ անհեթեթ մեղադրանքներ հասցեագրելով նաև Հայաստանյայց առաքելական եկեղեցուն։

Բաց մի թողեք
Ռուսական դրոշի ներքո նավերի քանակն ավելացել է ավելի քան մեկ երրորդով․ FT
Ադրբեջանը շուրջ 30 տոկոսով բարձրացնում է զինծառայողների աշխատավարձերը
Բնակիչներին հորդորում են՝ ուշադրություն դարձնել ջրի համին