Ի դեպ, կարծում եմ ավելորդ չէ ուշադրության արժանացնել մի հանգամանք՝ ՌԴ Պետդումայի ընտրությանը Հայաստանում ՌԴ դեսպանատանը, Էրեբունի օդանավակայանում՝ որը ՌԴ ռազմակայանի կարգավիճակ ունի, եւ Գյումրիում կայացած քվեարկության պատկերը։
Ինչպես տեսել եք թերեւս ընտրության օրը՝ նախորդ կիրակի, Հայաստանում ՌԴ դեսպանատանն օրինակ հերթ էր՝ քվեարկողների մի քանի հարյուր մետրանոց հերթ։ Հայաստանում քվեարկել է ավելի քան 4,6 հազար մարդ։ Սա արտերկրում ամենաակտիվ քվեարկություններից մեկն է։
Եվ հետաքրքիր է արդյունքը։ Հայաստանում ՌԴ քաղաքացիների «շրջանում» հաղթել է Նոր մարդիկ կուսակցությունը, որը այսպես ասած ընդդիմադիր կուսակցություն է, բայց բոլորի գնահատմամբ՝ համակարգային ընդդիմություն, նույնիսկ Կրեմլի աշխատակազմի քաղաքական պրոյեկտ։ Մեծ հաշվով այլ կերպ թերեւս չէր էլ կարող լինել, կամ այլ կերպ չէր կարող 2020 թվականին ստեղծված կուսակցությունը 2021 թվականին արդեն հայտնվել ՌԴ պետդումայում։

Այս ընտրությանը, ի դեպ՝ կուսակցությունը ավելացրել է իր ձայները գրեթե 3 տոկոսով։
Հայաստանում կուսակցությունը ստացել է քվեարկողների գրեթե 47 տոկոսի ձայնը։ Երկրորդը եղել են կոմունիստները, երրորդը՝ Եդինայա Ռոսիա իշխող ուժը, որը ընդհանուր առմամբ հաղթել է ընտրությունը 57 տոկոսով։
Ինչո՞ւ եմ ուշադրության արժանացնում հայաստանյան քվեարկության պատկերը։ Սա շատ էական եւ նուրբ հարց է, որի մասին խոսելու առիթներ՝ առավել հանգամանալից խոսելու, թերեւս դեռ կլինեն։ Գործնականում, ինչպես նշել եմ բազմիցս, քաղաքականությունը բացարձակապես կապ չունի այն սեւ–սպիտակների հետ, որ մատուցում են ձեզ։
Միաժամանակ, ես արտահայտվել եմ՝ Պետդումայի ընտրությունից առաջ, որ Ռուսաստանում վերնախավի թե սերնդափոխություն է, թե նաեւ որոշակի տրանսֆորմացիա, որը իր ազդեցությունը եւ արտահայտվածությունն ունենալու է նաեւ Հայաստանում։ Եվ այս իմաստով, Նոր Մարդիկ համակարգային ընդդիմության հայաստանյան հաղթանակը շատ ավելի ուշագրավ երեւույթ է, քան կարող է թվալ առաջին հայացքից։
Հակոբ Բադալյանի տելեգրամյան ալիքից

Բաց մի թողեք
Ուշագրավ մի հանգամանք կա
Հատուկ պայքար է իրականացվում
Եկեղեցուն վերաբերվող հայտնի զեկույցը, ասել, թե խայտառակ մի բան է, հավասար է ոչինչ չասելուն