Երկրները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, հինգշաբթի օրը արտակարգ հանդիպում են անցկացրել՝ արձագանքելու Թրամփի վարչակազմի կողմից վառելիքի պաշարները ազատելու կոչերին։
ԲՐՅՈՒՍԵԼ — Հինգ եվրոպական երկրներ հինգշաբթի օրը արտակարգ հանդիպման ժամանակ համաձայնել են «մեկ ձայնով» արձագանքել ԱՄՆ կառավարության կողմից դիզելային վառելիքի պաշարները ազատելու աճող ճնշմանը, ըստ հարցի հետ ծանոթ աղբյուրների։
Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Իռլանդիան և Եվրոպական հանձնաժողովը միացել են բանակցություններին՝ որոշելու, թե ինչպես արձագանքել Վաշինգտոնի կողմից նավթի պաշարները կրճատելու ճնշմանը կամ ԱՄՆ-ից դիզելային վառելիքի արտահանման արգելքին,հայտնել են երեք եվրոպացի պաշտոնյաներ։
Այս բոլոր երկրների վրա ԱՄՆ-ն գաղտնի ճնշում է գործադրել՝ կրճատելու իրենց պաշարները, ասել են երկու աղբյուրներ։
Ըստ տեղեկությունների՝ այդ երկրները ԵՄ գործադիր մարմնի հետ համատեղ պայմանավորվել են երեք հարցի շուրջ. արձագանքել ճնշմանը «համակարգված դիրքորոշմամբ», ապահովել, որ «պաշարների բացթողման վերաբերյալ յուրաքանչյուր որոշում քննարկվի ՄԷԳ-ի [Միջազգային էներգետիկ գործակալություն] մակարդակով», և ձգտել «թուլացնել լարվածությունը ԱՄՆ-ի հետ շփումներում»։
Փարիզում տեղակայված ՄԷԳ-ը համակարգում է զարգացած երկրների էներգետիկ քաղաքականությունը և այս տարվա սկզբին՝ Հորմուզի նեղուցի փակումից հետո, վերահսկել է նավթի պաշարների բացթողման գործընթացը։
Նպատակը լարվածության թուլացումն է, նշել է զրուցակիցներից մեկը։ «Հաղորդակցության մեջ լինել որոշակիորեն վճռական, բայց դրական տրամադրված… Երբ գործ ես ունենում քաղցած առյուծի հետ, պարտադիր չէ նրա դեմ կեղտոտ խաղեր խաղալ»։
Ավելի լայն կազմով երկրներ, որոնցից մի քանիսը նույնպես բախվել են Թրամփի վարչակազմի կողմից գործադրվող ճնշմանը, ուրբաթ օրը կայանալիք հանդիպմանը կքննարկեն արձագանքման ուղիները, հավելել է աղբյուրը։
ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը պահանջում է բաց թողնել նավթի պաշարները՝ որպես արտահանման արգելքի այլընտրանք, քանի որ ԵՄ-ն մեծապես կախված է այդ արտահանումից։ Վեց ամսվա ընթացքում 120 միլիոն բարել դիզելային վառելիքի բացթողումը կկազմի տրանսպորտային այդ կարևորագույն վառելիքի՝ ԵՄ-ի ընդհանուր պաշարների մեկ երրորդից ավելին։
Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմների հետևանքով ԱՄՆ-ում կտրուկ աճում են դիզելային վառելիքի գները՝ մեծացնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա գործադրվող ճնշումը՝ նախքան վճռորոշ միջանկյալ ընտրությունները գները նվազեցնելու ուղղությամբ։ ԱՄՆ-ն դիզելային վառելիքի խոշոր արտահանող է և ներկայումս ապահովում է ԵՄ ներկրումների ավելի քան կեսը, ինչը նշանակում է, որ արգելքը լուրջ հետևանքներ կունենար եվրոպական տնտեսության համար։
Թրամփը հրաժարվել է բացառել արտահանման արգելքի հնարավորությունը՝ չնայած ԱՄՆ նավթային ոլորտի կողմից հնչող կտրուկ առարկություններին։ «Ես մտածում եմ այդ մասին», – ասել է Թրամփը Օվալաձև աշխատասենյակում կայացած միջոցառման ժամանակ՝ անդրադառնալով արտահանման արգելքին։ «Ես հաճախ եմ այդ մասին խոսում [Էներգետիկայի նախարար] Քրիսի [Ռայթ] և [Ներքին գործերի նախարար] Դագի [Բերգում] հետ. նրանք կարծում են, որ դա կօգնի դիզելային վառելիքի հարցում, սակայն կարող է բարձրացնել այլ ապրանքների գները»։

Բաց մի թողեք
Թրամփի դիզելային վառելիքի սպառնալիքը կարող է վնասել եվրոպացի բեռնատարների վարորդներին և բարձրացնել սպառողների գները
Եվրոպան քննարկում է Մերցից հետո սպասվող իրավիճակը
Լավ է՝ չեն ասում՝ մարդ է սպանել, չնայած՝ ոչ մեկ չի մեռել. Էդգար Ղազարյան. Տեսանյութ