«Քաղաքական քմահաճույքների արդյունքում հարուցված քրեական գործերի շրջանակներում այս պահին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, որը նախկինում հայտնի էր որպես ԱԱԾ «պադվալ», գտնվում են մի շարք հայտնի քաղաքական գործիչներ և նախկին բարձրաստիճան գործիչներ։
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ նրանք հիմնականում տարբեր խցերում են։ Մասնավորապես՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փոքր մենախցում է, առանձին խցում է գտնվում նաև ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, ինչպես նաև առանձին է պահվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առանձին է պահվում նաև Մայր Հայաստանի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, միակն է նշված անձանցից, որը նույն խցում է գտնվում մեկ այլ կալանավորված անձի հետ։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է օգոստոսի 27-ին՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման՝ իրավաբանների պնդմամբ շինծու մեղադրանքներով։
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է օգոստոսի 26-ին՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն առնչվող սին մեղադրանքներով։
Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է սեպտեմբերի 2-ին՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է հուլիսի 7-ին՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման մեղադրանքներով, իսկ հետագայում մեղադրանք է ավելացվել նաև հարկերից խուսափելու մասով»։


Բաց մի թողեք
Նիկոլ, ասե՞մ ինչ գրես Սահմանադրության մեջ
Նախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ. Լուսանկար
Նոր սահմանադրության մեջ գրվա՞ծ է, որ անձը չի կարող 10 տարուց ավելի պաշտոնավարել