Հոկտեմբերի 25-ին կայանալիք Իջևան համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություներին մասնակցող Դավիթ Սանասարյանի ղեկավարած «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունն ընտրողներից դրամահավաք է իրականացնում։
Այդ կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Լևոն Վարդապետյանը հոկտեմբերի 3-ին Ֆեյսբուքում գրել է, որ Իջևան համայնքի ավագանու ընտրությունների քարոզարշավը և կազմակերպչական աշխատանքները ֆինանսավորելու նպատակով հայտարարում են դրամահավաք։
Նա բացատրել է դրա անհրաժեշտությունը․ «Մեր քարոզարշավը չի ֆինանսավորվում խոշոր ֆինանսական միջոցներ ունեցող անձանց կողմից, և մենք չունենք իշխանական լծակներ։ Այդ պատճառով դիմում ենք ձեզ՝ խնդրելով աջակցել մեր քարոզարշավին և նպաստել մեր թիմի աշխատանքների իրականացմանը։ Ցանկացած չափի ձեր աջակցությունը կարևոր է մեզ համար»։
Սակայն դժվար է հավատալ, որ դրամահավաքը կհաջողվի եւ իջևանցիները դրամական մեծ օգնություն կցուցաբերեն «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությանը։ Նախ, որովհետեւ Հայաստանում մարդիկ հարուստ չեն, շատերը հազիվ են իրենց գոյությունն ապահովում եւ երկրորդ` կուսակցություններին հանրային աջակցություն ցուցաբերելու ավանդույթ եւ մշակույթ չկա:

Բաց մի թողեք
Անհայտ կորած անձանց հարցը Ադրբեջանի և ՀՀ-ի խաղաղության գործընթացի մաս է․ Չավուշօղլու
Դու պետության ղեկավար ես և ոչ թե ադրբեջանցու փաստաբան
Ի՞նչ է եղել ձերբակալման պահին