08/10/2026

EU – Armenia

Չարլզ III թագավորի բժշկին մահացած են գտել․ ամուսի՞նն է սպանել․ Լուսանկար

Բրիտանական թագավորական ընտանիքի բժիշկ Հաննա Թերիին մահացած են գտել Նորֆոլկի Սանդրինգհեմ կալվածքի ծայրամասում գտնվող իր տանը, իսկ նրա ամուսնուն մեղադրանք է առաջադրվել սպանության մեջ, հաղորդում է The Sun-ը։

45-ամյա Թերիի մարմինը հայտնաբերվել է հոկտեմբերի 4-ին։ Հրատարակության տվյալներով՝ նա մահացել է գլխին ստացած բութ առարկայով վնասվածքից։ Նրա ամուսինը՝ Մարկ Քեյնը, արդեն ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից և մեղադրվում է սպանության մեջ։

Թերին բուժել է բրիտանական թագավորական ընտանիքի ավագ անդամներին Սանդրինգհեմում գտնվելու ընթացքում։ Հրատարակության աղբյուրները հայտնում են, որ թագավոր Չարլզ III-ը և թագուհի Կամիլան տեղեկացվել են նրա մահվան մասին։

Նորֆոլկի Սանդրինգհեմ կալվածքը թագավորական նստավայրերից մեկն է և ավանդաբար օգտագործվում է ընտանիքի անդամների կողմից Սուրբ Ծննդյան տոների ժամանակ։

Չարլզ III թագավորի բժշկին մահացած են գտել․ ամուսի՞նն է սպանել