26/10/2026

EU – Armenia

Էրդողանի խորհրդականին պաշտոնից ազատել են Ադրբեջանին քննադատելուց հետո. Լուսանկար

Թուրքիայի նախագահի խորհրդական Օկտայ Սարալին աշխատանքից ազատել են Ադրբեջանի իշխանություններին քննադատելուց հետո։ Այս մասին գրում է «Cumhuriyet»-ը։

Ավելի վաղ Սարալը հայտարարել էր, որ հիջաբով աշակերտուհիների ուսումը խոչընդոտելն անթույլատրելի է: Նա կոչ էր արել վերացնել արգելքը, որից հետո Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը մի քանի թուրք քաղաքական գործիչների մեղադրել էր երկրի ներքին գործերին միջամտելու մեջ։

«Մեր նախագահը է ինձ նշանակել այս պաշտոնում, և ես հրաժարական եմ տվել նրա հրամանով: Որևէ մեկի հանդեպ անբարյացակամ վերաբերմունք չունեմ», – հայտարարել է Սարալը։

«Middle East Eye»-ի տվյալներով՝ Բաքուն է պահանջել, որ նրան ազատեն պաշտոնից։

Էրդողանի խորհրդականին պաշտոնից ազատել են Ադրբեջանին քննադատելուց հետո