27/10/2026

EU – Armenia

Կոչ եմ անում խորհրդարանական ընդդիմությանը բարձրացնել այս հարցերը խորհրդարանում

TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք.

1. Քարտեզագրական երաշխիք՝ արդյոք TRIPP-ի բացառիկ տարածքները կարող են ընդգրկել անկախ Հայաստան–Իրան երկաթուղու համար անհրաժեշտ հողատարածքներ։

2. Իրավական երաշխիք՝ Հայաստանի իրավունքը կառուցելու Գագարին–Ագարակ–Իրան կամ այլ ուղիղ երկաթուղային գիծ՝ առանց TDC-ի կամ ԱՄՆ-ի համաձայնության։

3. Պայմանագրային երաշխիք՝ այդ իրավունքի հստակ ամրագրում TDC-ի կանոնադրության, բաժնետերերի համաձայնագրի և հետագա կոնցեսիոն պայմանագրերի մեջ։

Եթե այս ամենը չարվի, TRIPP-ի վավերացումը Ազգային Ժողովում կդառնա այս իշխանությունների կողմից հերթական ծանր հարվածը մեր ինքնիշխանությանը:

Կոչ եմ անում խորհրդարանական ընդդիմությանը բարձրացնել այս հարցերը խորհրդարանում:

Լևոն Զուրաբյան