Միջմշակութային երկխոսության 7-րդ համաշխարհային ֆորումում իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է իր խոսքով «Ադրբեջանի կողմից իր տարածքների օկուպացիայից ազատագրման մասին» (խոսքն ավելի շուտ Արցախի օկուպացիայի մասին է – խմբ․)։
Նա վերստին զառանցել է, որ «ՄԱԿ-ի կանոնադրությանը և ինքնապաշտպանության իրավունքին հենվելով՝ Ադրբեջանը ազատագրել է իր հողերը, որոնք տարիներ շարունակ օկուպացիայի տակ էին»։
«Մենք վերականգնել ենք միջազգային իրավունքն ու արդարությունը։ Մենք ինքնուրույն ապահովել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թվականին ընդունված բանաձևերի կատարումը», – նշել է Ադրբեջանի նախագահը։
Նա նաև հերթական անգամ սնապարծությամբ հայտարարել է, թե «մենք պատերազմից հաղթանակած դուրս եկանք, և մեր պայքարը արդարացի էր։ Թշնամու կապիտուլյացիայից հետո մենք առաջ չշարժվեցինք. մենք կանգ առանք և խաղաղություն առաջարկեցինք»։


Բաց մի թողեք
Իսպանիայի վարչապետ Սանչեսը մտահոգություն է հայտնում «մոլորակային կործանման» հավանականության կապակցությամբ
Ջենսեն Հուանգի անկումը ԵՄ առաջնորդներին կրկին բացահայտում է արհեստական բանականության վերաբերյալ իրենց առաջին զրույցը
Բրիտանացիները չեն ցանկանում ԱՄՆ-ի ոճով տվյալների կենտրոնների պատերազմ … դեռևս