Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրանում է Հայաստանի Ազգային ժողովում 1999 թվականին տեղի ունեցած ոճրագործության 27-րդ տարելիցը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ինչպես հայտնի է, այցելել են խորհրդարան և հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։ Հանրային ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև Ռուբինյանի՝ լրագրողների հետ զրույցում արած հայտարարությունը։
Լրագրողները ԱԺ նախագահից հետաքրքրվել են, թե ինչու Հոկտեմբերի 27-ի գործն այսքան տարի անց էլ ամբողջությամբ բացահայտված չէ, և հայտնի չեն ոճրագործության պատվիրատուները։ Ի պատասխան՝ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ 1999 թվականին, երբ տեղի ունեցավ ոճրագործությունը, ինքը ընդամենը 9 տարեկան էր։
Ռուբինյանի՝ իր տարիքը հիշատակելու հանգամանքը միանշանակ չի ընդունվել։ Նրա հայտարարությունը քննարկումների առիթ է դարձել համացանցում, իսկ հրապարակումներից մեկի մեկնաբանությունների բաժնում օգտատերերից մեկը կտրուկ արձագանքել է՝ գրելով. «Ձեզ են հարցնում, որովհետև դուք եք իշխանության: Թե՞ հիմա էլ եք 9 տարեկան»։


Բաց մի թողեք
Կոռեկտ եմ խոսել, ոչ մեկին չեմ թիրախավnրել, չեմ վիրավnրել. Շիրակի մարզպետը՝ ռnւսներին «Իվաններ» անվանելու մասին
Ինչո՞ւ է Ալիևը հղում անում Աննա Հակոբյանին․ 12 հազար դասալիքի մասին թեզը՝ որպես քարոզչական զենք
Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում