27/10/2026

EU – Armenia

Չէինք ցանկանում հավերժական պատերազմ և մտադիր չէինք վրեժխնդիր լինել

«Մենք հանդես ենք եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պատերազմ և մտադիր չէինք վրեժխնդիր լինել»:

Այս մասին Միջմշակութային երկխոսության VII համաշխարհային ֆորումի բացմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա հայտնել է, որ 2020 թվականի պատերազմից և 2023 թվականի գործողությունից հետո Հայաստանին խաղաղություն են առաջարկել, և դա «աննախադեպ դեպք է»:

«Պատերազմների պատմության մեջ մենք չենք գտնի մի օրինակ, երբ երկրները խաղաղության հասնեին վերջին արյունալի բախումից երկու տարի անց: Անցյալ տարվա ամռանը խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվեց:

Մենք հանդես եկանք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պատերազմ և մտադիր չէինք վրեժխնդիր լինել: Թեև կարծում եմ, որ անհրաժեշտ է հաշվի առնել նաև էմոցիաները: Ես միշտ ասում եմ, որ մենք վրեժխնդիր ենք եղել մարտի դաշտում և չպետք է գնանք դրանից այն կողմ: Հակառակ դեպքում պատերազմն անվերջ կլինի»,- ասել է Ալիևը: