Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 01։15-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում 60-ամյա Արթուր Պ․-ն իր վարած «Toyota Rav4» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհին գտնվող սատկած ձիուն ապա գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով վարորդը և ուղևորը՝ 21-ամյա Սեդա Պ․-ն օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։



Բաց մի թողեք
Որտե՞ղ է գտնվում Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկը
Երևանում «Deepal»-ը վրարեթրի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել «Mercedes»-ի. Լուսանկար
Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ Լուսանկար