Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։
Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Նորին Մեծությունը շրջայց է կատարել վանական համալիրում, ծանոթացել միջնադարյան հայկական ճարտարապետության բացառիկ հուշարձանի պատմությանը։ Թագուհին ունկնդրել է հոգևոր երաժշտություն՝ հաղորդակից դառնալով հայ ժողովրդի հոգևոր և մշակութային հարուստ ժառանգությանը։

«Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» վայրին՝ որպես մարդկության համար բացառիկ կարևորություն ունեցող արժեք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ուժեղացված պաշտպանության կարգավիճակ (Enhanced protection) է շնորհվել։ Գեղարդի Վանքը և Ազատ գետի վերին հովիտը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում՝ հանդիսանալով մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հուշարձան:
Հիշեցնենք, որ Իսպանիայի թագուհի Սոֆիայի այցը Հայաստան կշարունակվի մինչև հոկտեմբերի 29-ը։ Նորին Մեծությունը կմասնակցի Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը, ինչպես նաև Հայաստանի և Իսպանիայի միջև բարեկամական կապերի ամրապնդմանն ուղղված միջոցառումների։




Բաց մի թողեք
«Նկարները չեն կարող փոխանցել աշխատանքի ապշեցուցիչ նրբությունը»․ Անդրեասյանը՝ Մեծամորի նոր գտածոների մասին. Լուսանկարներ
Ձերբակալել են ԵՊՀ ամբիոնների վարիչների․ Լուսանկար
Փաշինյանը որոշել է անգլերենի գիտելիքները բարելավել