28/10/2026

EU – Armenia

Ողբերգություն` Քանաքեռ -Զեյթունում. ովքեր են կողմերը

Ամիսներ առաջ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ոչ դիտավորյալ սպանության դեպք է տեղի ունեցել։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Վահան անունով քաղաքացին, գտնվելով հարբած վիճակում, գիշերային ժամերին շենքի բակում հայհոյանքներ է հնչեցրել, աղմկել ու խախտել բնակիչների անդորրը։ Նրան լռեցնելու համար միջամտել են մի քանի քաղաքացիներ, որոնց թվում է եղել նաև Հակոբ անունով մի տղամարդ։

Վահանի և Հակոբի միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում Հակոբը հրել է Վահանին։ Վերջինս վայր է ընկել և ստացած վնասվածքների հետևանքով մահացել։

Դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում Հակոբը կալանավորվել է՝ անզգուշությամբ մահ պատճառելու մեղադրանքով։ Առաջիկայում գործը կքննվի դատարանում։