Ռուսաստանում արձանագրվել է «մկան տենդ» հիվանդության բռնկում։ Բժշկի են դիմել այդ հիվանդությամբ վարակված 1500 մարդ՝ երկրի տարբեր ռեգիոններից։ Վարակման դեպքերը հիմնականում գտնվում են Նիժնի Նովգորոդի, Սարատովի մարզերում, Թաթարստանում Բաշկիրիայում, Ուդմուրթիայում։
Սովորաբար «մկան տենդի» բռնկում լինում է աշնանային սեզոնին, երբ բերքահավաքից հետո, մկները կերի որոնումներում դաշտերից «տեղափոխվում» են մարդկանց բնակավայրերին ավելի մոտ։ Վարակվել հնարավոր է օդակաթիլային ճանապարհով կամ անմիջական շփման միջոցով՝ ամառանոցներում կամ հողամասերում մաքրություն անելիս։
Հիմնական ախտանիշներն են՝ բարձր ջերմությունը, մկանային ցավերը, գլխացավը, մարմնի վերին հատվածում կարմրության առկայությունը։ Բժիշկները հորդորում են ամառանոցներում կամ տնամերձներում մաքրություն անելիս՝ անպայման հետեւել հիգիենայի կանոններին եւ տարածքներում կատարել համապատասխան ախտահանման գործողություններ։


Բաց մի թողեք
Սահմանամերձ Ոսկեպարը զրկված է բուժկետից
Լիտվան իր նախագահության օրոք դեղագործական ոլորտը կդնի ԵՄ անվտանգության օրակարգի կենտրոնում
Աշտարակում 38-ամյա տղամարդը խոչընդոտել է շտապօգնության բժիշկների աշխատանքը և սպառնացել