Ավարտվել են նաեւ բուհերի հեռակա ուսուցման միասնական քննությունները, ու հայտնի են ընդունելության արդյունքները:
«Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի ազգային ագրարային համալսարանին գերակա ագրարային 14 մասնագիտության գծով կառավարությունը հատկացրել էր 662 տեղ: Միասնական ընդունելության քննությունների արդյունքում համալսարան է ընդունվել ընդամենը 10 դիմորդ, այսինքն` համալրվել է հատկացված տեղերի 1,5 տոկոսը:
Գերակա 14 մասնագիտությունից 4-ում ուսանող ընդհանրապես չի ընդունվել, 3-ում ընդունվել է մեկական, իսկ 2-ում՝ երկուական դիմորդ: Եվ սա Ագրարային համալսարանի ռեկտորի եւ նրա աշխատակազմի աշխատանքի «որակի» մասին է խոսում:


Բաց մի թողեք
Միայն Թումանյանի Գիքորն` իշխանություն ունենալով, Նիկոլ կդառնար․ Լուսանկարներ
Փաշինյանը ԵՄ ընդլայնման կեղծ գագաթնաժողովի է մասնակցո՞ւմ
Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է