06/11/2026

EU – Armenia

ՀԴՄ կտրոնը՝ խաղաղության երաշխավո՞ր

Փաշինյանը քաղաքացիներին հորդորել է հետևողականորեն ՀԴՄ կտրոններ պահանջել՝ ընդգծելով, որ պետության բյուջեի ձևավորման գործընթացում յուրաքանչյուրի մասնակցությունը կարևոր նշանակություն ունի։

«Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի ընթացքում ելույթ ունենալով՝ Փաշինյանը նշել է, որ ինքն անգամ առօրյա իրավիճակներում՝ սուրճ գնելիս, ուշադրություն է հրավիրում ՀԴՄ կտրոն ստանալու անհրաժեշտության վրա։

Նրա խոսքով՝ գուցե այս մոտեցումը ոմանց համար ծիծաղելի թվա, սակայն ՀԴՄ կտրոնը պարզապես գնումը հաստատող փաստաթուղթ չէ, այլ պետության զարգացման, անվտանգության և խաղաղության ապահովմանն ուղղված մասնակցության արտահայտություն։